Կառավարությունը «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ընկերությանը հարկային արտոնություններ չի տվել

Կառավարությունը «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ընկերությանը հարկային արտոնություններ չի տվել

PanARMENIAN.Net - Հուլիսի 26-ին կայացած կառավարական նիստի ժամանակ որոշում է կայացվել «Լուսակերտ Բիոգազ Փլանթ-ի» կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգումը մերժելու մասին:

Ինչպես հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, տվյալ որոշումը պայմանավորված է նրանով, որ ընկերությունն արդեն 2008-ին ձեռք է բերել անհրաժեշտ սարքավորումներ, իսկ կառավարությունը հետին թվով վարկային արտոնություններ չի տրամադրում: Ավելին, նախարարի խոսքով, ընկերությունն արդեն կառավարության կողմից 6 ամիս ժամկետով աջակցություն ստացել է «Ժամանակավոր ներկրում» ռեժիմում:

Այս առնչությամբ Տիգրան Դավթյանը հավելել է, որ անհարժեշտ է վերահսկողություն սահմանել կառավարական աջակցության ծրագրերի նկատմամբ, որպեսզի ընկերությունները հստակորեն իրականացնեն իրենց պարտականությունները: Հակառակ դեպքում, ինչպես հայտարարել է նախարարը, տուգանքներ կկիրառվեն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---