Սիրիացի ապստամբները աջակցություն են ստանում թուրքական գաղտնի ռազմակայանից

Սիրիացի ապստամբները աջակցություն են ստանում թուրքական գաղտնի ռազմակայանից

PanARMENIAN.Net - Թուրքական իշխանությունները Քաթարի և Սաուդյան Արաբիայի հետ համատեղ գաղտնի ռազմակայան են ստեղծել, որի աշխատակիցները համակարգում են ջանքերը սիրիացի ապստամբներին օգնություն ցուցաբերելու համար, հայտնում է Լենտա.ռու-ն:Ռազմակայանը ղեկավարում են թուրք սպաները, իսկ քաթարցիներն ու սաուդացիները օժանդակ գործառույթներ են կատարում: Տեխնիկական աշխատանքները կատարում են ամերիկացիները, որոնք զենք են առաքում ապստամբներին:

Նշվում է, որ Թուրքիայի տարածքում կենտրոնի ստեղծման նախաձեռնողը Սաուդյան Արաբիան է: Անկարային գաղափարը դուր է եկել, իրականացմանը մասնակցում է նաև Քաթարը: Ռազմակայանի տեղակայման վայրն անհյատ է: Հայտնի է միայն, որ Ադանայի մերձակայքում է գտնվում ԱՄՆ «Ինջիրլիկ» ռազմակայանը, որտեղ անհրաժեշտ ամեն ինչ կա նման կենտրոնի գորունեության համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---