ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ26 նոյեմբերի 2004 - 22:45 AMT PanARMENIAN.Net - «Ինձ հետ առանձնազրույցի ժամանակ արեւմտյան ներկայացուցիչները հաճախ հարցնում են, իսկ Հայաստանը ճանաչե՞լ է Լեռնային Ղարաբաղի անկախությունը... Եթե մենք ինքներս մինչեւ հիմա չենք ճանաչել Արցախի անկախությունը, ի՞նչ ենք մենք պահանջում ուրիշներից»,- հայտարարել է «Արդարություն» ընդդիմադիր դաշինքից Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Շավարշ Քոչարյանը` նոյեմբերի 26-ին ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ կայացած կլոր սեղանի ժամանակ: Դաշինքի մյուս ներկայացուցիչը` Հայաստանի Ժողովրդավարական կուսակցության նախագահ Արամ Գ.Սարգսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի քաղաքականության վերաբերյալ իր կոնցեպցիաների նախագիծը: Նախագիծն իր մեջ ներառում է Հայաստանի Ազգային ժողովի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |