Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԸ ԾԱՎԱԼՈՒՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ Է ՊԱԱՏՐԱՍԱՏՎՈՒՄ ՏԱԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ27 նոյեմբերի 2004 - 19:35 AMT PanARMENIAN.Net - Մինչեւ տարեվերջ Ռոբերտ Քոչարյանը ծավալուն հարցազրույց է պատրաստվում տալ ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը` վկայակոչելով «Ա1+» գործակալությունը: Նախագահն առայժմ հրաժարվել է պատասխանել այս առնչությամբ լրագրողների հարցերին: Նա «Ա1+»-ի թղթակցի հարցին միայն նշել է. «Ամեն ինչ լավ է ընթանում»: Ռ.Քոչարյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի հարցազրույցի` Ղարաբաղին առնչվող մասին, մասնավորապես, այդ թեմայով 1997 թվականին հրապարակված նրա մեծ հարցազրույցին: Ռ.Քոչարյանը նշել է, որ ղարաբաղյան հարցի առնչությամբ նրանցից ամեն մեկը մնում է այն դիրքորոշումների վրա, որոնց վրա եղել է եւ դա նա բնական է համարում: Հիշեցնենք, որ Լ.Տեր-Պետրոսյանի վերոհիշյալ հոդվածը 1998 թվականին դարձել է նախկին նախագահի հրաժարականի անմիջական առիթը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |