2012-ի առաջին կիսամյակի արդյունքներով «Ամերիաբանկի» առևտրի ֆինանսավորման ընդհանուր ծավալը 21 մլրդ դրամ է

2012-ի առաջին կիսամյակի արդյունքներով «Ամերիաբանկի» առևտրի ֆինանսավորման ընդհանուր ծավալը 21 մլրդ դրամ է

PanARMENIAN.Net - 2012-ի առաջին կիսամյակային արդյունքներով «Ամերիաբանկի» առևտրի ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 21 մլրդ ՀՀ դրամ դրամ, այն դեպքում, երբ 2011թ. ամբողջ տարվա արդյունքներով այդ ցուցանիշը կազմել է 24 մլրդ ՀՀ դրամ: Ինչպես հայտնում է բանկի մամլո ծառայությունը, Ամերիաբանկը21 մլրդ դրամ ընդհանուր ծավալով շարունակում է առաջատար դիրքում լինել առևտրի ֆինանսավորման ոլորտում:

Ընդ որում, ներմուծման և արտահանման ֆինանսավորման գործարքների ծավալը կազմել է 6 մլրդ դրամ, թողարկված ակրեդիտիվների ծավալը` ավելի քան 12 մլրդ դրամ, իսկ բանկային երաշխիքների և պահուստային ակրեդիտիվների (SBLC) ծավալը` ավելի քան 3 մլրդ դրամ :

Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, «Ամերիաբանկն» առևտրի ֆինանսավորման գործարքների ընդլայնման նպատակով շարունակում է արդյունավետ համագործակցությունը միջազգային կառույցների և օտարերկրյա հեղինակավոր բանկերի հետ` IFC-ի, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի, Ասիական Զարգացման բանկի, ինչպես նաև օտարերկրյա նշանավոր բանկերի հետ, ներառյալ Citibank, BNP Paribas, Commerzbank, UNICREDIT և այլն: «Բանկն ունի ընդհանուր առմամբ ավելի քան 80մլն ԱՄՆ դոլարի հաստատված սահմանաչափ»,-ասվում է հաղորդագրությունում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---