«Անելիք Բանկը» նշում է իր 22-ամյակը

«Անելիք Բանկը» նշում է իր 22-ամյակը

PanARMENIAN.Net - «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1990 թ. Օգոստոսի 1-ին թեթև արդյունաբերության բնագավառի ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից` որպես «Անելիք» փայատիրական առևտրային բանկ: 1996 թ. «Անելիք» փայատիրական առևտրային բանկը վերակազմավորվել և մինչև 2007թ.-ի հուլիս ամիսը գործել է որպես «Անելիք Բանկ» ՍՊԸ, իսկ այժմ` որպես «Անելիք Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերություն: «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ունվերսալ առևտրային Բանկ է, որը մատուցում է ժամանակակից բանկային ծառայություններ, որոնց ցանկը մշտապես ընդլայնվում և համապատասխանեցվում է ժամանակի պահանջներին, ասվում է բանկի հաղորդագրության մեջ:

«22 տարի գործելով ԱՊՀ երկրների ֆինանսական շուկայում, «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն, հավատարիմ մնալով արդեն իսկ ձևավորված ավանդույթներին և որդեգրած ռազմավարությանը, շարունակում է պահպանել իր ուրույն դիրքը բանկային համակարգում»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---