Անահիտ Ադամյան. Սիրիահայերը վախենում են, որ չեն կարողանա վերադառնալ Սիրիա իշխանափոխության դեպքում

Անահիտ Ադամյան. Սիրիահայերը վախենում են, որ չեն կարողանա վերադառնալ Սիրիա իշխանափոխության դեպքում

PanARMENIAN.Net - Սիրիան գտնվում է քաոսային վիճակում, բայց սիրիահայությանը դեռ վտանգ չի սպառնացել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց գրող-հրապարակախոս, ֆեյսբուքյան «Սիրիահայերի աջակցության և օգնության էջ» անկախ նախաձեռնության հիմնադիր-ղեկավար Անահիտ Ադամյանը, փոխանցելով օգնության համար իրենց դիմող սիրիահայերի վկայությունները: Ադամյանի խոսքով` իրենց դեռ վտանգ չի սպառնացել, քանի որ «չեզոք դիրք են գրավել»:

«Ասում են, որ էլ չեն կարողանա վերադառնալ Սիրիա, քանի որ, եթե իշխանությունը փոխվի, ապա բոլոր ազգային փոքրամասնություններին դուրս կվռնդեն երկրից», - ասաց Անահիտ Ադամյանը:

Հրապարակախոսի խոսքով` սիրիահայերից շատերը կարծում են, որ եթե Հալեպն ընկնի, ապա կընկնի նաև Դամասկոսը, և Սիրիայում գործող իշխանությունը կտապալվի:

«Նրանք վախենում են, որ եթե ապստամբները գրավեն Հալեպը, ապա կարող է հաշվեհարդար տեսնեն տեղի հայերի և այլ ազգերի ներկայացուցիչների հետ», - նշեց Ադամյանը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---