Ազնավուրը Ախալցխայում կմասնակցի Ռաբաթի ամրոցի բացմանը նվիրված համերգին

Ազնավուրը Ախալցխայում կմասնակցի Ռաբաթի ամրոցի բացմանը նվիրված համերգին

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը կմասնակցի Ախալցխայի վերականգնված Ռաբաթի ամրոցի բացմանը նվիրված տոնական համերգին:

Ինչպես հայտնում է Գրուզիա Online-ը, «Ռուսթավի 2» հեռուստաընկերության վրա հղումով, Ազնավուրը երաժիշտների 25-հոգանոց խմբի հետ համերգ կտա օգոստոսի 16-ին և 1,5 ժամ շարունակ կկատարի իր հիթերը:

Վրաստանի իշխանությունները լիովին վերականգնել են Ռաբաթ ամրոցն ու սկզբնական տեսքի բերել այն: Ամրոցից միայն փլատակներ ու քարեր էին մնացել: 10 ամսում ամրոցն ամբողջությամբ վերականգնվել է:

Ամրոցում տեղակայվել են զբոսաշրջային օբյեկտներ՝ հյուրանոցներ, սրճարան: Այժմ ավարտվում է ամֆիթատրոնի կառուցումը, որտեղ էլ ելույթ կունենա Ազնավուրը: Նշենք, որ Ազնավուրի հայրը ծնունդով Ախալցխայից է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---