ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑՆՈՒՄ Է ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ 6-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան հարցի կարգավորումը դիվանագետների գործն է, սակայն, եթե կրկին Արցախը զենքը ձեռքին պաշտպանելու անհրաժեշտություն ծագի, «Երկրապահը» դա կանի առանց մի պահ անգամ վարանելու», հայտարարել է միության նախագահ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Համագումարին ներկա էին Հայաստանի վարչապետ, «Երկրապահի» վարչության անդամ Անդրանիկ Մարգարյանը, ընդդիամդիր «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Ա.Զ.Սարգսյանը (1999 թ. սպանված Հայաստանի վարչապետ, «Երկրապահի» առաջին նախագահ Վ.Սարգսյանի եղբայրը), խորհրդարանական խմբակցությունների նախագահներ, Հայաստանի եւ ԼՂՀ ԶՈՒ բարձրաստիճան սպաներ: «Երկրապահի» անդամները, որոնք ներկայացնում են տարբեր քաղաքական ուժեր, երբեք չեն գնա կազմակերպության պառակտմանը», հայտարարել է Ա.Մարգարյանը: Լրագրողներին տված հարցազրույցում նա նաեւ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում եւ ոչ մի առաջարկ, որը չի ապահովի Հայաստանի եւ ԼՂ բնակչության անվտանգությունը չի ընդունվի ոչ «Երկրապահի», ոչ էլ այլ ուժերի կողմից: Հիշեցնենք, որ «Երկրապահ» կամավորականների միությունը ստեղծվել է տասը տարի առաջ եւ էական դեր է կատարել Հայաստանի ներքին քաղաքականության մեջ: Այն միավորում է տարբեր քաղաքական, ինաչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր ուղղվածության ուժերի ներկայացուցիչների: Վարկածներից մեկի համաձայն միությունը այդպես անվանելու գաղափարը պատկանում է Հայաստանի առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---