ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԴՈՒՐՍ ԳԱ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՑ, ԳՏՆՈՒՄ ԵՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

PanARMENIAN.Net - «Այսօր հակամարտության հիմնական կողմը բանակցային գործընթացից դուրս է մնացել: Բացի այդ մենք նաեւ եղել ենք պատերազմոց կողմ», գտնում է ԼՂՀ խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ, ՀՅԴ ներկայացուցիչ Մաքսիմ Միրզոյանը: Նրա կարծիքով այսօր ոչ մի բանով արդարացված չէ այն, որ ղարաբաղյան կողմը չի մասնակցում բանակցություններին: Այդ մասին Միրզոյանը ասել է «Ազգ» թերթին տված հարցազրույցում: ԼՂՀ մեկ այլ ներկայացուցիչ, Ստեփանակերտում հրատարկվող «Դեմո» թերթի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը ասում է, որ կան հարցեր, «որոնց շուրջ Հայաստանը լիազորված չէ բանակցել առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության` օրինակ ազատագրված տարածքների հարցը»: Շարունակելով նույն միտքը Մ.Միրզոյանը գտնում է, որ Հայաստանը պետք է կտրուկ հարց դնի այն մասին, որ «չի մասնակցի բանակցություններին առանց Լեռնային Ղարաբաղի»: Ավելին, նա գտնում է, որ «Հայաստանը պետք է քայլ առ քայլ դուրս գա բանակցային գործընթացից` դեմ առ դեմ թողնելով Ստեփանակերտին եւ Բաքվին բանակցությունների սեղանի շուրջ»: Նույն կարծիքին է նաեւ ղարաբաղցի անկախ քաղաքագետ Մուրադ Պետրոսյանը.«Հայաստանի արտգործնախարար Վ.Օսկանյանի հայտարարություններն այն մասին, որ եթե Բաքուն խնդրի քննարկումը տեղափոխի ՄԱԿ, Հայաստանը դուրս կգա բանակցային գործընթացից, պետք է հնչեին դեռեւս 1994 թ.», ասում է նա:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---