Զատուլին. Թուրք պատգամավորը խնդիրներ ունի գլխի հետ, եթե ասում է, որ Թուրքիան թույլ չի տա ՌԴ Ղարաբաղում պատերազմի դեպքում, օգնել ՀՀ

Զատուլին. Թուրք պատգամավորը խնդիրներ ունի գլխի հետ, եթե ասում է, որ Թուրքիան թույլ չի տա ՌԴ Ղարաբաղում պատերազմի դեպքում, օգնել ՀՀ

PanARMENIAN.Net - Թուրք պատգամավորը, ով հայտարարում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը թույլ չեն տա այնպիսի միջուկային գերտերությանը, ինչպիսին է Ռուսաստանը, Ղարաբաղում պատերազմի դեպքում, օգնել Հայաստանին, պետք է որ խնդիրներ ունենա գլխի հետ:

Այսպես է PanARMENIAN.Net ի թղթակցին մեկնաբանել ԱՊՀ Երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը Թուրքիայի Ազգային մեծ հավաքի, ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սինան Օհանի խոսքերն այն մասին, որ պատերազմ սկսվելու դեպքում ոչ Ադրբեջանը և ոչ էլ Թուրքիան թույլ չեն տա Ռուսաստանին ռազմական օգնություն ցուցաբերել Հայսատանին:

«Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են: Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանը պարտքեր չունի:

Թուրքիան պատրասվում է միջամտե±լ ղարաբաղյան հակամարտությանը: Եթե դա այդպես է, ապա սա նորություն է»,-ասել է Զատուլինը:

Ըստ նրա, եթե Թուրքիան հայտարարում է, որ պատրաստվում է պատերազմի դեպքում միջամտել, ապա դա փոխում է իրավիճակը, ինչը «կստիպի ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև շատ այլ երկրների փոխել իրենց ծրագրերը և համապատասխան եզրակացություններ անել»:

«Միգուցե Ադրբեջանը պատրաստվու±մ է հարձակվել Ղարաբաղի վրա: Գուցե Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ անում է նման հայտարարություններ, սակայն ետ է կանգնում իր խոսքերից, քանի որ բանակցային կողմ է հանդիսանում»,-հավելել է Զատուլինը:

Ըստ նրա, եթե նման հայտարարություններ անելով Թուրքիան «բացում է խաղաքարերը և գիտի ավելին, քան ասում է», ապա սա «համաշխարհային սենսացիա է»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---