ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊՈՌԹԿՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Ժամանակին Ադրբեջանում կար երեք կոմունիստական կուսակցություն: Ադրբեջանի պես երկրներում, ամեն ինչ գտնվում է «սիրելի ղեկավարի» վերահսկողության տակ, կոմկուսները, նույնիսկ եթե դրանք երեքն էլ վերահսկվում են առաջին հերթին: Ադրբեջանցի կոմունիստները հազվադեպ են ինչ-որ բան ասում: Օրերս հենց նման հազվադեպ դեպքերից մեկն էր: Հավատարիմ լինելով մեծն կոմանդանտեի «իմպերիալիզմո պոգանոյի» դեմ պայքարի պատգամներին` նրանք, ինչպես հաղորդում է Կովկասյան հանգույցը, հավաքել են իրենց 60 ազար անդամների (՞) ստորագրությունները պահանջելով դուրս բերել ադրբեջանական կոնտինգենտը Իրաքից: Ինքնին գաղափարը իհարկե վատը չէ եւ նույնիսկ ազնիվ է: Ինքը Չե Գեվարան հնարավոր է բարեկամաբար կթփթփացներ իր ադրբեջանցի ընկերների ուսին: Սակայն տարօրինակ է, որ կոմունիստները միայն այժմ «արթնացան»: Ճիշտն ասած կասկածելի է նաեւ այն, որ կուսակցությունը կարող է 60.000 անդամ ունենալ: Ցավոք, թվում է, որ կոմունիստների ազնիվ պոռթկումը իրենց սեփական նախաձեռնությունը չէ: Չգիտես ինչու թվում է, որ ուղիները տանում են դեպի ամենասիրելի եւ գերագույն ղեկավարությունը: Վերջին ժամանակներս, Ադրբեջանում եւ նրա շուրջ ինչ-որ բան է տեղի ունենում: Թվում է, թե «ԺԷԿ»-ի պետը մի փոքր նյարդայնանում է եւ փտող Արեւմուտքի քաղաքականությամբ դժգոհ լինելու նշաններ է ցույց տալիս: Վերջերս, օրինակ, Ադրբեջանում ձեւավորվել է նոր «ընդդիմադիր» դաշինք ոմն ռուսական բանակի գեներալի ղեկավարությամբ, որի «ընդդիմությանը», ըստ «Զերկալո» թերթի, իշխանությունները մատների արանքով են նայում: Իսկ հիմա ահա կոմունիստները հանկարծ արթնացան: Հնարավոր է, գերագույնը ինչ-որ բանից դժգոհ է: Թեեւ մեծ հաշվով միեւնույն է այլ տարբերակ չկա:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---