ՀՈՒՇԱՐՁԱՆ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻՆ ՎԱՏԻԿԱՆՈՒՄ17 հունվարի 2005 - 22:10 AMT PanARMENIAN.Net - Վատիկանում կանգնեցվել է Հայ առաքելական եկեղեցու առաջին կաթողիկոսի հուշարձանը: Հունվարի 19-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի մայր տաճարի արտաքին պատի մոտ տեղի կունենա Գրիգոր Լուսավորչի հուշարձանի բացման արարողությանը: Բացման արարողությանը կմասնակցի Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդը: Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ հայ կաթոլիկների եկեղեցու պատրիարք Ներսես Պետրոս XIX-ը դիմել էր Հռոմի պապին հուշարձան դնելու խնդրանքով: Հունվարի 14-ին 5,7 մ բարձրությամբ մարմարե քանդակը արդեն կանգնեցվել է հատկացված տեղում: Հուշարձանի հեղինակը ֆրանսահայ քանդակագործ Խաչիկ Ղազանչյանն է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |