ՀՈՒՇԱՐՁԱՆ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻՆ ՎԱՏԻԿԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Վատիկանում կանգնեցվել է Հայ առաքելական եկեղեցու առաջին կաթողիկոսի հուշարձանը: Հունվարի 19-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի մայր տաճարի արտաքին պատի մոտ տեղի կունենա Գրիգոր Լուսավորչի հուշարձանի բացման արարողությանը: Բացման արարողությանը կմասնակցի Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդը: Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ հայ կաթոլիկների եկեղեցու պատրիարք Ներսես Պետրոս XIX-ը դիմել էր Հռոմի պապին հուշարձան դնելու խնդրանքով: Հունվարի 14-ին 5,7 մ բարձրությամբ մարմարե քանդակը արդեն կանգնեցվել է հատկացված տեղում: Հուշարձանի հեղինակը ֆրանսահայ քանդակագործ Խաչիկ Ղազանչյանն է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---