Ձերբակալվել են Պերմում հայերի և տաջիկների միջև զանգվածային ծեծկռտուքի երկու ենթադրյալ մասնակիցներ

Ձերբակալվել են Պերմում հայերի և տաջիկների միջև զանգվածային ծեծկռտուքի  երկու ենթադրյալ մասնակիցներ

PanARMENIAN.Net - Պերմի Սվերդլովյան շրջանային դատարանն անցած հանգստյան օրերին որոշում է կայացրել երկու հոգու ձերբակալության մասին, ովքեր Պերմում մասնակցել են զանգվածային ծեծկռտուքի, որի արդյունքում հինգ հոգի տուժել է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Զանգվածային ծեծկռտուքը, որին մասնակցել են շուրջ 50 հոգի, տեղի է ունեցել օգոստոսի 8-ին հայերի և տաջիկների միջև:

«Դատարանը ձերբակալել է երկու կասկածյալների` երկու կողմերի ներկայացուցիչների (Հայաստանից և Տաջիկստանից եկվորների), ովքեր մասնակցել են ծեծկռտուքին: Նրանց առայժմ մեղադրանք չի ներկայացվել»,- գործակալությանը հայտնել է տարածաշրջանի հարցերով ՌԴ ՆԳՆ ԳՎ ներկայացուցիչը:

Միջադեպի փաստով հարուցվել է երկու քրեական գործ խուլիգանության մասին հոդվածով, և մեղավորներին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---