Լևոն Շիրինյանը Ռուսաստանի հասցեին Թուրքիայի սպառնալիքների մասին. միջուկային տերության հետ կատակներ չեն անում14 օգոստոսի 2012 - 12:34 AMT PanARMENIAN.Net - «Միջուկային տերության հետ կատակներ չեն անում»,- հայտարարել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը` մեկնաբանելով թուրք պատգամավոր Սինան Օհանի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան և Ադրբեջանը թույլ չեն տա Ռուսաստանին Ղարաբաղում պատերազմի դեպքում օգնել Հայաստանին: Քաղաքագետը նշել է, որ Անդրկովկասը Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի գոտին է և նա պատրաստ է ուժ կիրառել հանուն դրանց պաշտպանության, ինչպես դա եղավ 2008-ին Վրաստանի հետ պատերազմի ժամանակ: Շիրինյանը հիշեցրել է, որ 91-92թթ. Թուրքիան նույնպես ցանկացել է ավելի ակտիվ միջամտել Անդրկովկասի գործերին, սակայն շուտով հանգստացել է մարշալ Եվգենի Շապոշնիկովի հայտարարությունից հետո այն մասին, որ «թուրքական զորքերի շարժը դեպի Արաքս կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկ»: Շիրինյանի խոսքով, Թուրքիայի գլխավոր քաղաքական նպատակը Հայաստանին որպես քաղաքական գործոն վերջնականապես շարքից դուրս բերելն է: Այդ առումով նա նշել է, որ թուրքերը` որպես «ագրեսիվ ազգ», անընդհատ փորձում են դուրս գալ իրենց շրջանակներից, ինչի մասին վկայում է Սինան Օհանի հայտարարությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |