ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ՄԱՐԶԻՑ ՀԱՅԵՐԻ ՏԵՂԱՀԱՆՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ21 հունվարի 2005 - 21:30 AMT PanARMENIAN.Net - «Ինքնաթիռում հայտնված հայազգի քաղաքացիներից շատերն առանց փողի էին, հողաթափերով, առանց իրերի ու տոմսերի»,- «Առավոտ» թերթին պատմում է իրադարձությունների ականատես Սերիկ Ոսկանյանը: Նա այս տարվա հունվարի 17-ին հայտնվել է Կրասնոդարի մարզի իշխանությունների կողմից Հայաստան բռնի տեղահանված հայ անլեգալ գաղթականների թվում: Ս. Ոսկանյանի հաշմանդամ ամուսինն ու աղջիկը մնացել են Կրասնոդարում. ընտանիքին թույլ չեն տվել միասին հեռանալ երկրից: Փաստորեն, Ոսկանյանի համոզմամբ, նրանք պատանդ են մնացել: Այդ ընտանիքը բնակվել է Կրասնոդարի մարզում 2000 թվականից: Ինչպես գրում է «Առավոտ» թերթը, խմբագրությանն են դիմում Կրասնոդարից բռնի տեղահանված այլ քաղաքացիներ, որոնք բողոքում են մարզի իշխանությունների կողմից իրենց անձի արժանապատվության եւ սեփականության իրավունքի ոտնահարման դեմ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |