«ԻՆՉ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԿԱՆ, ՈՐ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ԽՈՍԻ ԻՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ 40 ՏՈԿՈՍԻ ՄԱՍԻՆ», ՀԱՐՑՆՈՒՄ Է «ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ25 հունվարի 2005 - 20:19 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանին միշտ թվում է (այդպես է եղել հենց սկզբից), որ այդ պատերազմից շահած է դուրս գալու: Այս թյուրիմացությունը քարոզչական տարբեր մեթոդներով գնալով ավելի ու ավելի է տեղ գտնում Ադրբեջանի հասարակության գիտակցության մեջ: Եթե այսօր Ադրբեջանը խոսում է իր տարածքների 20 տոկոսի մասին, ի՞նչ երաշխիք կա, որ նոր պատերազմի արդյունքում չի խոսելու 40 տոկոսի մասին: Ո՞վ կարող է երաշխիքներ տալ Ադրբեջանի ժողովրդին: Այդ մասին Ադրբեջանում թող մտածեն այն մարդիկ, ովքեր ռազմատենչ հայտարարություններով ավելի են մեծացնում թշնամանքը ժողովուրդների միջեւ»: Այս մասին, պատասխանելով «Երկիր» թերթի ընթերցողի այն հարցին, թե ի՞նչ կլինի, եթե այսօր պատերազմ սկսվի, հայտարարել է ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Բացի այդ, նա նկատել է, որ այն փաթեթը, որին Ադրբեջանը միշտ դեմ է լինում, իրականում ձեւավորվել է հենց Բաքվի մեղքով: Ինչպես հայտարարել է «Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչը, փախստականների եւ տարածքների շուրջ բոլոր հարցերն առաջացել են Ադրբեջանի ագրեսիայի պատճառով: «Այսօր այդ հետեւանքների մեղքը Ադրբեջանը փորձում է բարդել հայկական կողմի վրա եւ առաջարկում է լուծել նախ դրանք, հետո` կարգավիճակի հարցը: Երբ այդպես է ներկայացվում խնդիրը, եւ դա էլ արվում է վերջնագրի ձեւով, որ նշանակում է «կա՛մ ինձ համար ցանկալի սցենար, կա՛մ պատերազմ», ապա մենք միշտ կանգնում ենք պատերազմը վերսկսելու շեմին», - ասել է Ա.Ռուստամյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |