«Հրապարակ». Մասիսում թեկնածուների «թայֆաների» միջև փոխհրաձգությունը շարունակվում է

«Հրապարակ». Մասիսում  թեկնածուների «թայֆաների» միջև փոխհրաձգությունը շարունակվում է

PanARMENIAN.Net - «Մոտ երկու շաբաթ է, ինչ մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները, ինչը նշանակում է, որ զուգահեռ մեկնարկել են նաև թեկնածուների «թայֆաների» միջև փոխհրաձգությունն ու սկանդալները: Այս առումով կարծես ամենաակտիվը Արարատի մարզի Մասիս քաղաքն է: Նախընտրական շրջանում այն դառնում է ռիսկային գոտի, ճիշտ այսպիսի իրավիճակ էր նաև խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի կողմնակիցները աջ ու ձախ կրակոցներ էին արձակում ու կռիվներ հրահրում ԲՀԿ-ական թեկնածուի դեմ:

Նույն տրամադրություններն են այս օրերին: Նախօրեին դարձյալ ահաբեկչական հարձակումներ են եղել ու կրակոցներ են լսվել, ինչը նշանակում է, որ նախապատրաստվում են սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններին: Ողջ քաղաքն ահաբեկված է:

Կեղտոտ ու անբարեկարգ քաղաքի համայնքապետի պաշտոնի մրցակցությունը դարձյալ երկու թիմերի` ՀՀԿ-ի 7 ԲՀԿ-ի միջև է: ԲՀԿ-ի կողմից առաջադրվել է երեք թեկնածու` գործող քաղաքապետ Դմիտրի Նազարյանը, փոխքաղաքապետ Կարապետ Օհանյանը, ինչպես նաև ջրմուղի տնօրեն Ավետիք Դալլաքյանը: Թերթի տեղեկություններով, այս թեկնածուները սպասում են կուսակցապետ Գագիկ Ծառուկյանի որոշմանը, թե եռյակից ում թեկնածությունն են վերջնականապես պաշտպանելու: Դա հայտնի կդառնա այս օրերին: ՀՀԿ-ական թեկնածուներից գլխավոր դերում է նախկին քաղաքապետ Սաշիկ Հակոբյանը: Առաջադրվել էին Մուրադ Մուրադյանի ազգական Խորեն Արոյանը, ոստիկանության Մասիսի բաժնի պետ Համլետ Ղամբարյանի եղբորորդին` Տիգրան Ղամբարյանը:

Վերջին երկուսն ինքնաբացարկ են հայտնել, սակայն պաշտպանելու են իրենց կուսակից Սաշիկ Հակոբյանի թեկնածությունը: Այսպիսով, հիմնական պայքարը Սաշիկ Հակոբյանի և ԲՀԿ-ական Ավետիք Ղալլաքյանի միջև է: Իսկ ինչ կապ ունի այս ամենը նախօրեին հնչած կրակոցների հետ: Մասիսում շրջանառվող լուրերի համաձայն, Համբարձում Հովհաննիսյանը Մուրադ Մուրադյանի հեռավոր ազգականն է և ՀՀԿ-ական թիմի ներկայացուցիչ: Իսկ խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև խոր թշնամություն կա, ինչը մի թույլ կայծի դեպքում կբռնկվի նաև այս ընտրություններում»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---