Հինգշաբթի օրը ամերիկյան բորսաները ներկայացրել են տարամիտված ցուցանիշներ

Հինգշաբթի օրը ամերիկյան բորսաները ներկայացրել են տարամիտված ցուցանիշներ

PanARMENIAN.Net - ԱՄՆ ֆոնդային բորսաները հինգշաբթի օրը ներկայացրել են հիմնական ինդեքսների տարամիտված ցուցանիշներ:

Dow Jones-ի ինդեքսը նվազել է 0.10 տոկոսով` կազմելով 13.152 կետ, S&P 500-ը` 0.01 տոկոսով` կազմելով 1.405 կետ, իսկ Nasdaq ինդեքսը, հակառակը, ավելացել է 0.14 տոկոսով` կազմելով 3.035 կետ, նշվում է Vestifinance.ru-ում:

Միևնույն ժամանակ աճում է նաև անգործության վիճակագրությունը: Ամերիկայի քաղաքացիների թիվը, ովքեր դիմել են անգործության թոշակ ստանալու համար, նախորդ շաբաթ աճել է 2 հազարով` հասնելով 366 հազարի:

Նավթի շուկայում ևս տենդենցները տարբեր են: WTI-ն արժե $94,46 (+0,14%): Հյուսիսծովյան Brent-ը գնահատվում է $113,8 (-0,3%), ընդգծում է աղբյուրը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---