ANCA-ն կոչ է անում Օբամային մինչև նախագահության ավարատը գոնե մեկ անգամ «ժամանակ գտնել»` ԱՄՆ-ի հայկական համայնքի հետ հանդիպելու համար

ANCA-ն կոչ է անում Օբամային մինչև նախագահության ավարատը գոնե մեկ անգամ «ժամանակ գտնել»` ԱՄՆ-ի հայկական համայնքի հետ հանդիպելու համար

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ` նրանց հետ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Չնայած 2008-ին հնչած ` «ԱՄՆ հայերին բոլոր հուզող հարցերի շրջանակում հայ համայնքի հետ ակտիվորեն համագործակցելու» նախընտրական խոստմանը, Օբաման այդպես էլ չկարողացավ հանդիպել համայնքի առաջնորդների հետ:

ANCA նախագահ Քեն Խաչիկյանի` Օբամային ուղղված նամակում, մասնավորապես, ասվում է. «Ես Ձեզ դիմում եմ խնդրանքով` Ձեր խոստամնը համապաատասխան, ակտիվորեն համագործակցելու հայկական սփյուռքի հետ, հանդիպում կազմակերպելու մեր համայնքի հետ` Հայկական հարցերի շուրջ Ձեր վարչակազմի քաղաքականությունը քննարկելու նպատակով: Ինչպես գիտեք, Ձեր նախագահության առաջին իսկ ամսվանից, ANCA-ն պարբերաբար, պաշտոնապես և հրապարակորեն դիմել է Ձեզ` հայկական համայնքի հետ անձնական շփման մասին խնդրանքներով: Նման հանդիպումները, որոնք առայժմ, ցավոք չեն կայացել, կարող են անհրաժեշտ հարթակ ստեղծել կարծիքների ազատ փոխանակման համար և թույլ կտան Ձեզ անձամբ մեզանից լսել այն հարցերը, որոնք մեր անհանգստությունն ու հիասթափությունն են առաջացնում, ինչպես նաև ապագայի վերաբերյալ մեր հույսերը: Ձեր և հայ համայնքի միջև անմիջական երկխոսության բացակայությունը վնասում է մեր ժողովրդավարությանը և ձեր դիվանագիտությանը»:

Հաշվի առնելով ուշադրության այն մակարդակը, որը Ձեր վարչակազմը տրամադրում է հայկական հարցերին և այն ժամանակահատվածը, որը Դուք տրամադրում եք արտասահմանյան պշատոնական անձանց և տեղական խմբերին, որոնք թշնամական են մեր արժեքների և հայացքների նկատմամբ, այնուամենայնիվ, հուսով ենք, որ Ձեր նախագահությունը չեք ավարտի հայկական համայնքի առաջնորդների հետ գոնե մեկ պաշտոնական հանդիպում չանցկացնելով»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---