«Հայկական ժամանակ». Վարդան Օսկանյանն իր գործից տեղեկություն չունի17 օգոստոսի 2012 - 10:17 AMT PanARMENIAN.Net - «Ազգային անվտանգության ծառայությունը արդեն մեկ ամիս է ոչինչ չի ասում նախկին արտգործնախարար, Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի գործի մասին: «Շուրջ մեկ ամիս է, որևէ մեկի սույն գործի շրջանակներում ԱԱԾ-ն հարցաքննության չի հրավիրել եւ ընդհանրապես որեւէ գործողություն գործի շրջանակներում, կարծես, չի կատարել»,-գրում է «Հայկական ժամանակը», որի թղթակիցը երեկ Վարդան Օսկանյանին հարցրել է, թե ինչ փուլում է նրա գործը: Օսկանյանը պատասխանել է. -Որ իմանաք, ինձ էլ ասեք: -Տեղյակ չե՞ք, փաստորեն: -Չէ, գիտեք, նորություն չունեմ հիմա, երեւի բոլորը արձակուրդ են, սեպտեմբերին կիմանանք: -Ինչո՞ւ սեպտեմբերին: -Դե, երեւի արձակուրդից գանք, մի բան կլինի, էլի: -Իսկ ձեզ համար տարօրինակ չէ՞, որ ամառային այս շրջանում, երբ, ըստ էության, քաղաքական մեռած սեզոն է, ձեր գործն էլ են այս վիճակում պահում: Միգուցե փորձելու են սեպտեմբերից նորից շոու՞ սարքել: -Տեսնենք, իրոք, չեմ ուզենա ոչ մի բան մեկնաբանել, կտեսնենք: -Իսկ վերջին անգամ ե՞րբ են ձեզ կանչել հարցաքննության: -Եկեք մոռանանք, սեպտեմբերին կխոսենք,երբ ինչ-որ մի բան անեն»: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |