Մոսկվայի հյուրանոցները 8-րդ տարին շարունակ ճանաչվում են աշխարհում ամենաթանկը

Մոսկվայի հյուրանոցները 8-րդ տարին շարունակ ճանաչվում են աշխարհում ամենաթանկը

PanARMENIAN.Net - Մոսկվայի հյուրանոցները 8-րդ տարին շարունակ ճանաչվում են աշխարհում ամենաթանկը: Նման եզրակացության են հանգել մարքեթինգային հետազոտության հեղինակները` անցկացված բրիտանական զբոսաշրջային «Հոգտ Ռոբինսոն» ընկերության կողմից, որի արդյունքների հրապարակում է լոնդոնյան մամուլը:

Ընկերության վերլուծաբանների հաշվարկներով, միջազգային դասի մոսկովյան հյուրանոցում բնակվելու միջին արժեքն ընթացիկ տարվա առաջին կեսին կազմել է մեկ օրը 258 ֆունտ (405 դոլար): Ճիշտ է, անցած տարվա համեմատ Մոսկվայում համարի արժեքը նվազել է 1 տոկոսով:

50 քաղաքների վարկանիշի երկրորդ հորիզոնականում Նիգերիայի մայրաքաղաք Լագոսն է` 217 ֆունտ (340 դոլար), երրորդ և չորրորդ տեղերոմ են Ժնևը (337 դոլար) և Ցյուրիխը (330 դոլար): 5-րդ տեղում է Ռիո դե Ժանեյրոն (320 դոլար), 6-րդ տեղում` Նյու Յորքը (318 դոլար), 7-րդ տեղում` Սիդնեյը (310 դոլար), 8-րդ տեղում` Հոնկոնգը (304 դոլար), 9-րդ տեղում` Փարիզը (302 դոլար), 10-րդ` Վաշինգտոնը (299 դոլար):

Ցուցակը եզրափակում է Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստը` 87 ֆունտ (136 դոլար):

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---