Չեխիայում բռնել են «Անդերս Բրեյվիկ» կեղծանունով մարդու, ով խոշոր ահաբեկչություն է պատրաստել

Չեխիայում բռնել են «Անդերս Բրեյվիկ» կեղծանունով մարդու, ով խոշոր ահաբեկչություն է պատրաստել

PanARMENIAN.Net - Չեխական Օստրավա քաղաքի ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի անդամները ձերբակալել են տեղի 29-ամյա բնակչի, ով, ինչպես ենթադրվում է, խոշոր ահաբեկչություն է պատրաստել` գործելով «Անդերս Բրեյվիկ» կեղծանվան տակ: Այդ մասին այսօր հաղորդել է քաղաքի քրեական ոստիկանության պետ Ռադովան Վոյակը:

Նրա խոսքով, ձերբակալվածի բնակարանում հայտնաբերվել են պայթուցիկ նյութ, պայթուցիկ սարքավորումներ պատրաստելու համար դետալներ, ինչպես նաև ոստիկանի համազգեստ, թեև նա երբեք չի ծառայել իրավապահ մարմիններում: Ոստիկանները գտել են հզոր ռումբ` գրեթե պատրաստ օգտագործման, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Վերջին ամիսներին էլեկտրոնային փոստով իր բոլոր նամակները ձերբակալվածը ստորագրել է ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի անունով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---