Սիգի ինքնավերականգնումը Սևանա լճում այլևս հնարավոր չէ

Սիգի ինքնավերականգնումը Սևանա լճում այլևս հնարավոր չէ

PanARMENIAN.Net - Սևանա լճում սիգ ձկանետսակը ինէքնավերականգնման այլևս ենթակա չէ: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և կնեդանաբանության գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը՝ նշելով, որ Սևանում վերջին 4-5 տարին ձկների վերացման տեսանկյունից ամենաանբարենպաստ են եղել:

«Եթե մի քանի տարի առաջ ասում էին, որ հնարավոր է որոշակի վերահսկողություն իրականացնել և վերականգնել պաշարները, ապա այսօր արդեն սիգի ինքնավերականգնումն անհնար է»,- ասաց նա: Գաբրիելյանը նշեց նաև, որ առաջարկվել է որպիսզի լրացուցիչ ձկնկիթ բերվի Ռուսաստանից, գոնե ձկնատեսակի պոպույացիան վերականգնելու համար, սակայն առաջարկը դեռևս արձագանք չի ունեցել: Սիգի վերացման հիմնական պատճառները, ըստ նրա, գերորսն ու որսագողությունն են. «Որսագողության դեմ ոչ մի մարմին միջոցներ չի ձեռնարկում», -ասաց նա: Իսկ թե ինչու իրավասու մարմինները ոչինչ չեն անում, Գաբրիալյանը չցանկացավ մանրամասնել:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---