ԵԱՀԿ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՖԻԶՈՒԼԻ ԵՎ ՋԵԲՐԱԻԼ

PanARMENIAN.Net - Երեկ ԵԱՀԿ փաստահավաք հատուկ առաքելությունն այցելել է Ֆիզուլու եւ Ջեբրաիլի շրջաններ, որոնք գտնվում են ԼՂՀ տարածքից դեպի հարավ եւ սահմանամերձ են Իրանին: Ինչպես հաղորդում է «Ազգ» թերթի թղթակիցը, ի տարբերություն Քարվաճառի (Քելբաջար), ուր առաքելության անդամները այցելել էին երեկ, Ֆիզուլիյում եւ Ջեբրաիլում, քրտնաջան որոնումներից հետո, հաջողվեց հայտնաբերել մի հովվի, մի ագարակատիրոջ եւ ճանապարհով անցնող մի քանի մարդու: Նույն թղթակցի խոսքերով, առաքելության անդամները ակնհայտորեն օգտվում են Ադրբեջանի տրամադրած քարտեզներից, սակայն ինչպես երեւում է դրանք չեն համապատասխանում իրականությանը: Լրագրողների այն հարցին, թե պատրաստվում է արդյոք ԵԱՀԿ-ն նման առաքելություն ուղարկել Ադրբեջանի կողմից գրավված ԼՂՀ եւ Հյուսիսային Արցախի հայկական բնակավայրեր` Շահումյան, հյուսիսային Մարտակերտ, Գետաշեն, առաքելության անդամներից մեկը պատասխանել է, որ եթե Հայաստանը դիմի ՄԱԿ, դա չի բացառվում:
 Ուշագրավ
---