«168 ժամ».Մասիսի կրակոցների թեման ազդում է ԲՀԿ-ական թեկնածու Ավետիք Դալլաքյանի նյարդերի վրա

«168 ժամ».Մասիսի կրակոցների թեման ազդում է ԲՀԿ-ական թեկնածու Ավետիք Դալլաքյանի  նյարդերի վրա

PanARMENIAN.Net - Թերթը փորձել է Մասիսի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած ԲՀԿ-ական թեկնածու Ավետիք Դալլաքյանից ճշտել՝ արդյո՞ք Մասիսում իրավիճակը շարունակում է լարված մնալ կապված նրա որդու՝ Վոլոդյա Դալլաքյանի կալանավորման հետ, բայց ԲՀԿ-ական թեկնածուն չի ցանկացել խոսել թեմայի շուրջ.«Ես չեմ ուզում խոսել այս թեմայով: Օրը մի քանի հոգի զանգում հարցնում են: Այս թեման արդեն իմ առողջության վրա է ազդում : Միայն կարող եմ ասել, որ հիմա քննություն է ընթանում», -թերթի հետ զրույցում ասել է Դալլաքյանը:

Անդրադառնալով իր այն հայտարարությանը, թե որդու հետ կատարվածը պայմանավորված է իր առաջադրմամբ, Դալլաքյանն ասել է, որ դրանք «անցած էտապներ» են և անջատել է հեռախոսը:

«Հիշեցնենք, որ ըստ Ոստիկանության, օգոստոսի 13-ին 22-ամյա Համբարձում Հովհաննիսյանը դիտավորությամբ ծակել է 28-ամյա Վոլոդյա Դալլաքյանին պատկանող ավտոմեքենայի անիվը: Դրանից հետո մեքենայի սեփականատերն իրեն պատկանող որսորդական հրացանից Հովհաննիսյանի ուղղությամբ 2 կրակոց է արձակել: Որոշ ժամանակ անց Հովհաննիսյանը վերադարձել է և «Մակարով» ատրճանակից կրակել Դալլաքյանի ավտոմեքենայի վրա: Վոլոդյա Դալլաքյանն ու Համբարձում Հովհաննիսյանը կալանավորված են, կատարվում է հետաքննություն», - գրում է թերթը:

 Ուշագրավ
---