«Հրապարակ». ՀՀԿ-ն Աբովյանի քաղաքապետի պաշտոնում կառաջադրի Կարո Իսրայելյանին![]() 23 օգոստոսի 2012 - 10:30 AMT PanARMENIAN.Net - «Հրապարակը» գրում է, որ այսօր Հայաստանի հանրապետական կուսակցությունը կհրավիրի գործադիր մարմնի հերթական նիստը: «Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ն հերթական նիստում պատրաստվում է քննարկել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերող հարցեր: Ամենայն հավանականությամբ, այսօրվա նիստում վերջնական հստակեցումներ կմտցվեն ինտրիգային Աբովյան քաղաքի հարցում: Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ն «դաբրո» չի տվել կարճ ժամանակում հայտնի դարձած կուսակից Արթուր Հարությունյանին՝ «Պալաչ» մականունով, ով, ըստ լուրերի, ցանկանում էր թեկնածությունն առաջադրել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում: Մեր տեղեկություններով, ՀՀԿ թեկնածուն այստեղ, ամենայն հավանականությամբ, կլինի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը, ով կպայքարի գործող քաղաքապետ, Ծառուկյանի փեսա Կարո Գուլոյանի դեմ»,-գրում է թերթը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |