Orange Արմենիայի ևս մեկ բաժանորդ կայցելի այն երկիր, որտեղից նա զանգ է ստացել

Orange Արմենիայի ևս մեկ բաժանորդ կայցելի այն երկիր, որտեղից նա զանգ է ստացել

PanARMENIAN.Net - Այսօր Orange-ը հայտարարեց այն հաջողակ բաժանորդի անունը, ով ստացել էր օգոստոսի 13-ից օգոստոսի 19-ը ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Վանաձորում բնակվող Վլադիմիր Սարգսյանն է, ում զանգահարել էր Հունաստանի մայրաքաղաքում քաղաքում բնակվող իր ազգականը: Վլադիմիրը կստանա ինքնաթիռի տոմս` այս տարվա ընթացքում Աթենք այցելելու համար:

«Ուրախությամբ եմ Վլադիմիրին շնորհում ինքնաթիռի տոմսը դեպի Աթենք: Հուսով ենք, որ նա դեռ հնարավորություն կունենա անմոռանալի դարձնել այս տարվա իր ամառային արձակուրդը: Ի դեպ, մենք դեռ ունենալու ենք ևս մեկ բաժանորդ, որը կստանա ուղեգիր դեպի այն երկիր, որտեղից զանգ է ստացել, քանի որ առաջարկը ուժի մեջ է այս շաբաթ ևս»,- ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Մինչև օգոստոսի 26-ը ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է յուրաքանչյուր շաբաթվա առնվազն 1 րոպե տևողությամբ 50,000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի մեկ տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: Մինչ օր գրանցված 50,000-րդական բաժանորդներից տասնչորսը զանգ էին ստացել Ռուսաստանի տարբեր քաղաքներից, երկուսը` Վրաստանից, մեկը` Ամերիկայի Միացյալ Նահանգներից և ևս մեկը`Ուկրաինայից, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---