Շարմազանովը խորհուրդ է տվել Թուրքիային Կովկասի զարգացման համար բացել Հայաստանի հետ սահմանը24 օգոստոսի 2012 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Բիշկեկում անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը` Հայաստանի քննադատությամբ է հանդես եկել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Նա մասնավորապես նշել է, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի «օկուպացիային» պետք է վերջ դրվի, քանի որ այն մեծ խոչընդոտ է Հարավային Կովկասի զարգացման համար: Ի պատասխան թուրք դիվանագետի հայտարարությանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Թուրքիայի քաղաքական վերնախավի որոշ ներկայացուցիչներ պարբերաբար առաջնորդվում են գեբելսյան քարոզչության սկզբունքով, այն է` եթե ասես բավական մեծ սուտ և այն կրկնես, մարդիկ արդյունքում կհավատան դրան: Ի գիտություն թուրք դիվանագետի` նշեմ, որ Հարավային Կովկասի զարգացման խոչընդոտ հանդիսանում են հենց Թուրքիան և Ադրբեջանը: Առաջինը շուրջ երկու տասնամյակ շրջափակման մեջ է պահում Հայաստանի Հանրապետությանը, իրականացնում է ժխտողական քաղաքականություն և մերժում իր իսկ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, իսկ երկրորդն արհամարհում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների՝ ԼՂ խաղաղ բանակցություններին միտված ջանքերը` շարունակելով օկուպացրած պահել ԼՂՀ որոշ տարածքներ: Եթե թուրք պաշտոնյան իսկապես այդքան մտահոգ է Հարավային Կովկասի զարգացման խոչընդոտմամբ, ապա արդարացի կլինի` կոչ անի, որ իր երկիրը կատարի իր իսկ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, դադարեցնի փակ պահել Եվրոպայի միակ փակ սահմանը և չմիջամտի ղարաբաղյան կարգավորման գործընթացին»: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին ևս չեն թողնում գյուղ մտնել Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» |