«France presse». Հալեպի հայկական թաղամասերում երիտասարդները հսկում են շինությունները՝ պաշտպանելով դրանք նոր ներխուժումից

«France presse». Հալեպի հայկական թաղամասերում երիտասարդները հսկում են շինությունները՝ պաշտպանելով դրանք նոր ներխուժումից

PanARMENIAN.Net - Հալեպի քրիստոնեական թաղամասերը շարունակում են մնալ կառավարական ուժերի հսկողության ներքո: Միջազգային գործակալությունների եւ սիրիական պաշտոնական աղբյուրների այս տեղեկությունը հաստատում են նաեւ Հալեպի հայերը: Հայաբնակ թաղամասերի իրավիճակին անդրադառնում են նաեւ արեւմտյան լրատվամիջոցները: «France presse»-ի տեղեկություններով` քրիստոնյաներով բնակեցված թաղամասերում ամենակատաղի մարտերը ծավալվել էին երկուշաբթի եւ երեքշաբթի օրերին:

«France presse»-ը տեղեկացնում է, որ ռազմական գործողությունները հիմնականում ծավալվել էին հայերով բնակեցված Սուլեյմանիե, ինչպես նաեւ քրիստոնեական մեկ այլ` Թելալ թաղամասում:

«Բանակը ստիպված էր ետ գրավել այս թաղամասերը, քանի որ քաղաքի այս շրջաններում գտնվող տներից շատերը ստորգետնյա թունելներով կապված են Հալեպի վրա գերիշխող դիրք ունեցող ամրոցի հետ», - ասել է ականատեսներից մեկը:

Գործակալությունը տեղեկացնում է, որ բանակի և ապստամբների միջև տեղի ունեցած կատաղի մարտերի ավարտին քրիստոնեական թաղամասերի հսկողությունն անցել է տեղական ինքնապաշտպանական ջոկատներին. - «Այդ ամենն այնքան էլ լավ կազմակերպված չէ, բայց կան երիտասարդներ, հատկապես հայկական թաղամասերում, ովքեր հսկում են շինությունները` պաշտպանելով դրանք նոր ներխուժումից», -փոխանցում է գործակալությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---