Հալեպում իրավիճակը գնալով սրվում է. վաղ առավոտյան հայկական ծերանոցի մոտ ռումբ է պայթել![]() ![]() PanARMENIAN.Net - Հալեպում իրավիճակը գնալով ավելի է սրվում: Այսօր վաղ առավոտյան Հալեպի Բոստան Փաշա թաղամասում գտնվող հայկական ծերանոցի մոտ ռումբ է պայթել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց գրող-հրապարակախոս, ֆեյսբուքյան «Սիրիահայերի աջակցության և օգնության էջ» անկախ նախաձեռնության հիմնադիր-ղեկավար Անահիտ Ադամյանը: Ըստ նախնական տեղեկությունների` կան վիրավորներ հարակից շենքերի բնակիչների շրջանում: Բարաբխտաբար, ծերանոցում մարդ չի եղել, քանի որ օրեր առաջ ծերանոցի բնակիչներին տարհանել էին: Բոստան Փաշա շրջանը թեև հայկական չէ, սակայն այստեղ կան հայկական խանութներ: Նոր գյուղի և Բոստան Փաշայի փողոցներում ամբողջ գիշեր պայթյուններ են որոտացել: Կրակոցներն ու պայթյունները չեն լռել նաև հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում: Այստեղ մոտ կես ժամ փոխհրաձգություն է տեղի ունեցել: Երեկ Մայսալունի շրջանից հայկական Սուլեյմանիե շրջանում է հաստատվել մի դիպուկահար, որը ժամեր շարունակ վախի մեջ է պահել անցորդներին: Դիպուկահարի թիրախը եղել է այս շրջանի քաղաքական ապահովության շենքը: Հիշեցնենք, որ այս գիշեր Հալեպի հայկական Նոր գյուղ թաղամասում ռումբի պայթյունից մահացել է 1981թ. ծնված Ալինա Մխջյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |