11 փետրվարի 2005 - 18:23 AMT
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ. «ՄԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ»
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում կողմերի միջեւ միջնորդական դեր է կատարում ԵԱՀԿ Մինսկի խումբը: Դուք գիտեք, որ ՄԽ համանախագահներն են ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, եւ խմբի կազմն արդյունավետ է»,-հայտարարել է Բաքվում Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներակայացուցիչ Հեյկի Տալվիտիեն: Նրա խոսքերով, ԵՄ-ն աջակցում է հակամարտության կարգավորման փորձերին: Մենք հավատում ենք, որ հարցը կկարգավորվի, եւ ԵՄ-ը հետագայում եւս կմասնակցի խաղաղարար ուժերի ստեղծմանը, որոնք կգան տարածաշրջան: Նա նաեւ ասել է, որ իր ներկայացրած կազմակերպությունը կարող է աջակցել տարածքների վերականգնմանը եւ վերակառուցմանը հակամարտության կարգավորումից հետո: