Գ. Մինասյան. Կառավարական հակաճգնաժամային ծրագիրը չի կարող հիմք հանդիսանալ վարչապետի հրաժարականի համար![]() 28 օգոստոսի 2012 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Հակաճգնաժամային ծրագրին ուղղված քայլերը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և կառավարության աշխատանքի արդյունքն են, ինչի հետևանքով երկիրն այսօրվա դրությամբ գրանցում է կայուն տնտեսական աճ, ուստի և չեն կարող հիմք հանդիսանալ վարչապետի հրաժարականի համար: Այս մասին օգոստոսի 28-ին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ անդամ, ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նա նաև կասկածի տակ չի առնում 2011թ պետբյուջեի կատարողականը: Այս առնչությամբ պատգամավորը հիշեցրել է, որ ի պատասխան այս հայտարարության իշխող ՀՀԿ ներկայացուցիչը համարժեք է արձագանքել` ներկայացնելով կուսակցության դիրքորոշումը: «Խոցելի կետեր չկան միայն Աստվածաշնչում, մյուս բոլոր տեղերում դրանք առկա են»,-ասել է նա: Վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի ցանկացած ձևաչափ, ցանկացած հանգամանք, որը կարող է հանգեցնել դրան և այդ ուղղությամբ քայլերը ողջունվում են ԲՀԿ կողմից: Նման հայտարարություն «Հայկական ժամանակ» պարբերականին արել է ԲՀԿ մամլո քարտուղար, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ի պատասխան այն հարցին, արդյոք կարող է 2011-ի պետբյուջեի կատարողականը պատճառ հանդիսանալ վարչապետի հրաժարականի համար: Զեկույցն արդեն տեղադրված է կառավարության կայքում, որը աշնանը պետք է ներկայացվի կառավարության հաստատմանը: Եթե փաստաթուղթը չհաստատվի, կառաջանա կառավարությանը չվստահելու հարց: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |