Ռամկավար ազատական կուսակցությունը մտադիր է ավելի ակտիվորեն մասնակցել Հայաստանի քաղաքական կյանքին

Ռամկավար ազատական կուսակցությունը մտադիր է ավելի ակտիվորեն մասնակցել Հայաստանի քաղաքական կյանքին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) վարչության գործադիր մարմնի ներկայացուցիչներին՝ վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանի գլխավորությամբ:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը, Հայաստանում վերջերս պաշտոնապես գրանցված և ՀՌԱԿ ու Արմենական-ՌԱԿ կուսակցությունների իրավահաջորդն ու իրավաժառանգորդը հանդիսացող Ռամկավար ազատական կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչները Հանրապետության նախագահին ներկայացրել են կուսակցության առաջիկա ծրագրերը, խոսել Հայաստանի քաղաքական կյանքում ակտիվ գործունեություն սկսելու մասին:

Հանդիպման մասնակիցները Նախագահից հետաքրքրվել են ՀՀ տնտեսական, քաղաքական կյանքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող որոշ հարցերի մասին, իրենց մտահոգություններն արտահայտել Սիրիայում ապրող մեր հայրենակիցների վիճակի կապակցությամբ և նրանց աջակցության հետ կապված առաջարկություններ ներկայացրել:

ՌԱԿ ներկայացուցիչները հույս են հայտնել, որ Մայր հայրենիքում իրենց միավորումը և քաղաքական կյանքում հաջողությունները կարող են նպաստել Սփյուռքում ևս կուսակցության միավորմանը: Նրանք նշել են, որ ՌԱԿ-ը որոշել է ՀՀ քաղաքական կյանքում ակտիվ գործունեություն ծավալել, մասնակցել տեղական ինքնակառավարման ու համապետական ընտրություններին, և այդ ուղղությամբ կուսակցությունն արդեն առաջին քայլերն արել է՝ առաջիկա ՏԻՄ ընտրություններին ՌԱԿ-ի կողմից թեկնածուներ առաջադրելով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---