Համագործակցություն կհաստատվի Հայաստանի մարզերի և Քուվեյթի ալ-Ահմադի նահանգի միջև

Համագործակցություն կհաստատվի Հայաստանի մարզերի և Քուվեյթի ալ-Ահմադի նահանգի միջև

PanARMENIAN.Net - Օգոստոսի 30-ին Քուվեյթի Պետությունում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի ալ-Ահմադի նահանգի նահանգապետ դոկտոր Իբրահիմ ալ-Դուայիջի հետ:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում նահանգապետը ներկայացրել է ալ-Ահմադի նահանգում իրականացվող ծրագրերի ընթացքն ու լուսաբանել նահանգի դերը երկրի տնտեսության զարգացման գործում: ՀՀ դեսպանն իր հերթին անդրադարձել է Հայաստանի տնտեսական հնարավորություններին, մասնավորապես` գյուղատնտեսության, զբոսաշրջության, հանքարդյունաբերության, քիմիական արդյունաբերության և ենթակառուցվածքների բնագավառներում առկա ներուժին` ընդգծելով քուվեյթյան կողմի հետ փոխշահավետ համագործակցություն ծավալելու Հայաստանի նպատակադրվածությունը և պատրաստակամությունը: Նահանգապետի ուշադրությանն են ներկայացվել նաև ՀՀ ներդրումային հնարավորություններն ու տնտեսական զարգացման ծրագրերը, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների բնագավառում կատարված աշխատանքներն ու նախատեսվող ծրագրերը:

Հանդիպման ավարտին ալ-Ահմադի նահանգապետը բարձր է գնահատել քուվեյթահայ համայնքի դերը երկրի բարգավաճման գործում` միաժամանակ ցանկություն հայտնելով այցելել Հայաստան ալ-Ահմադի նահանգի և Հայաստանի մարզերի միջև համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---