ԱՄՀ-ն գտնում է, որ Եվրոպայում կարելի է ավելի ակտիվ խթանիչ քաղաքականություն վարել

ԱՄՀ-ն գտնում է, որ Եվրոպայում կարելի է ավելի ակտիվ խթանիչ քաղաքականություն վարել

PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամը՝ ԱՄՀ-ն, նշում է, որ Եվրոպան հնարավորություն ունի առավել ակտիվ խթանիչ մոնետար քաղաքականություն վարել՝ հաշվի առնելով, որ գնաճային ճնշումը հավանաբար կնվազի:

«Մենք հետագա ցուցումներ ենք ակնկալում Եվրոպայի ԿԲ-ից որոշելու համար նրա պարտավորությունների պայմանները աջակցության ոչ ավանդական միջոցների հանդեպ»,-ասել է ԱՄՀ ներկայացուցիչ Ջերի Ռայսը ճեպազրույցի ժամանակ: Ռայսը հաստատել է նաև, որ ԱՄՀ-ն չի բանակցում Իսպանիայի հետ ֆինանսական օգնության վերաբերյալ: Ըստ Ռայսի, որոշումն այն մասին, ֆինանսական աջակցություն խնդրել ԵՄ-ից, թե ոչ, կախված է Մադրիդից, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---