Բնապահպանության նախարարությունն առգրավել է արգելված եղանակով իրականացրած որսը

Բնապահպանության նախարարությունն առգրավել է արգելված եղանակով իրականացրած որսը

PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պատական տեսչությունը օգոստոսի 29-ին ՀՀ Տավուշի և Լոռու մարզերում տեսչական ստուգումների ընթացքում հայտնաբերել է արգելված եղանակով իրականացվող որս: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում Բնապահպանության նախարարությունից, Բնապահպանական տեսչական խումբն առգրավել է 147 հատ կենդանի լոր և արգելված տեսակի որսագործիքները` ցանցեր, լուսարձակներ:

Կազմվել են համապատասխան արձանագրություններ, հաշվարկվել է բնությանը հասցված վնասը, ինչը կազմել է 294հազ. դրամ, գործը գտնվում է վարչական վարույթում:

Ապօրինի որս իրականացրած անձիք կհրավիրվեն ՀՀ բնապահպանության նախարարության ԲՊ տեսչություն` վարչական վարույթ իրականացնելու համար:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---