ԼՂՀ նախագահը հյուրընկալել էր գերմանացի և հայ գրողներին

ԼՂՀ նախագահը հյուրընկալել էր գերմանացի և հայ գրողներին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ՀՀ և ԼՂՀ գրողների միությունների նախագահներ Լևոն Անանյանին և Վարդան Հակոբյանին, գրող, հրապարակախոս Զորի Բալայանին և գերմանացի գրողներ Յուրգեն Յանկովսկուն և Անդրե Շինքելին:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում գրականության և մշակույթի ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարևորել է գրականության դերը ազգային ինքնության պահպանման, մատաղ սերնդի դաստիարակության և համամարդկային արժեքների ամրապնդման գործում: Երկրի ղեկավարն այս համատեքստում հատկապես նշել է տարբեր երկրների, այդ թվում նաև՝ Գերմանիայի հետ համագործակցության հաստատման և զարգացման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ դրա համար կան նպաստավոր պայմաններ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---