Ինչո՞ւ և ինչպե՞ս հաշտվեցին Ջազզվեն և Բարբրին

Ինչո՞ւ և ինչպե՞ս հաշտվեցին Ջազզվեն և Բարբրին

PanARMENIAN.Net - Երևանում, օգոստոսի 28-ին Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել «Ջազզվե» ՍՊԸ և «Բարբրի Լիմիթեդ» ընկերության դատական գործով վերջին նիստը: Դատարանի վճռով հաստատվել է կողմերի հաշտության համաձանությունը: «Ջազզվե» ընկերության շահերը պաշտպանող «AM» իրավաբանական ընկերության փաստաբանները հայտնում են, որ ըստ համաձայնության` «Բարբրի Լիմիթեդ»ընկերությունը հրաժարվել է «Ջազզվե» ՍՊԸ նկատմամբ հեղինակային և հարակից իրավունքների խախտման և այլ վնասների, ինչպես նաև դատական ծախսերի հատուցման բոլոր պահանջներից: Վերջինս էլ պարտավորվել է մեկ տարվա ընթացքում փոխել իր սպասարկման կենտրոններում առկա հարդարանքի աննշան տարրեր, որոնք կարող էին նմանեցվել այլ ընկերության ապրանքային նշանում պարունակվող պատկերներին: «AM» իրավաբանական ընկերության ղեկավար, փաստաբան Գրիգոր Մինասյանն ասել է, որ Ջազզվեն բավարարված է գործի ելքով. «Ընդհանրապես մեր հաճախորդների համար հաղթանակներ ապահովելով՝ մենքերբեք չենք անտեսում բոլոր կողմերի համար շահավետ լուծումներ ապահովող այլընտրանքները: Իհարկե, ուրախալի է, երբ մեր հերթական հաղթանակը դատական գործում չի նշանակել պարտություն որևէ այլ անհատի կամ ընկերության համար»:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում գրանցված «Բարբրի Լիմիթեդ» ընկերությունը դեռևս 2011թ. դիմել էր «Ջազզվե» ընկերությանը` պահանջելով դադարեցնել իրենց ընկերությանը պատկանող ապրանքային նշանի օգտագործումը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---