«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» շարունակելու է իր նվաճումները

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» շարունակելու է իր նվաճումները

PanARMENIAN.Net - Օգոստոսի 31-ին Երևանում կայացել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ գլխամասային գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցել է «Գազպրոմբանկի» պատվիրակությունը: Վերջինս Ռուսաստանի խոշորագույն բանկերից է, Առէկսիմբանկի միակ բաժնետերը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, կոմերցիոն բանկերի ղեկավարներ, գործընկերներ և հաճախորդներ: Նոր գլխամասային գրասենյակը տեղակայված է Երևանի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում:

Լրագրողների հետ զրույցում «Առէկսիմբանկի» գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանը հաղորդել է, որ բանկը հետագայում ևս մտադիր է զարգացնել իր ներդրումային գործունեությունը Հայաստանում: «Այսօր հանդիպել ենք ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Հանդիպմանը ներկայացվել են բանկի զարգացման ծրագրերը: Կան շատ հետաքրքիր մտքեր, որոնք ծրագրում ենք իրականացնել»,-ասել է նա:

Իր հերթին «Գազպրոմբանկի» վարչության նախագահի տեղակալ` «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ խմբի» Խորհրդի նախագահ Նիկոլայ Կորենևն ընդգծել է, որ բաժնետերը շարունակելու է ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսությունում, մասնավորապես` խոշոր նախագծերում: «Մենք առաջնորդվում ենք խելամիտ բավարարվածությամբ, և այսօրվա դրությամբ դա լավ արդյունքներ է տալիս»,-ընդգծել է նա:Նիկոլայ Կորենևը նաև ընդգծել է, որ ՀՀ վարչապետի հետ հանդիպումը, մասնավորապես, ներկայացվել են առանձին ուղղություններ, որոնցով բանկը կարող է ակտիվորեն աշխատել: «Ամեն ինչ կախված է հանրապետության, բանկի և նախագծերի պահանջներից»,-ասել է նա:

Իր հերթին «Գազպրոմբանկի» ղեկավարության փոխնախագահ, «Առէկսիմբանկի» Խորհրդի փոխնախագահ Ալեքսանդր Մուրանովը հավելել է, որ աճի տեմպերով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» Հայաստանի բանկային համակարգի առաջատարն է, «հենց սա էլ ցանկանում ենք պահպանել»: Ինչ վերաբերում է մրցակցային ծրագրերին, ապա, ըստ նրա, Ռուսաստանում «Գազպրոմբանկն» իրականացնում է դրանք, այդ թվում` ենթակառուցվածքային ֆինանսավորում:

Այսօրվա դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ երկրի ֆինանսական շուկայում խոշորագույն բանկերից է, որի վարկային պորտֆելը կազմում է 90 մլրդ դրամ, ակտիվները` ավելի քան 116 մլրդ դրամ: Բանկը սպասարկում է ավելի քան 85 հազար հաճախորդների:

«Գազպրոմբանկը» Հայաստանի տնտեսությունում ներդրել է 185 մլն դոլար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---