Սաֆարովի արտահանձնում. Ադրբեջանը, փաստորեն, խաբել է Հունգարիային

Սաֆարովի արտահանձնում. Ադրբեջանը, փաստորեն, խաբել է Հունգարիային

PanARMENIAN.Net - Հունգարիայի արդարադատության նախարարությունը մեկնաբանել է Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին:

Ըստ նախարարության, Ադրբեջանը վստահեցրել է Հունգարիային, որ Սաֆարովի պատժաչափը կմնա անփոփոխ: Իսկ երբ հասկացան, որ Ադրբեջանի տարածքում Սաֆարովի պատժաչափը կփոփոխվի ըստ ադրբեջանական օրենսդրության, արդեն շատ ուշ էր:

PanARMENIAN.Net ի գրավոր հարցմանը պատասխանելով` նախարարությունը հղել է դատապարտյալների հանձնման մասին Ստրասբուրգի 1983թ կոնվենցիան և նշել, որ կոնվենցիայի մասնակից կողմն իրավունք ունի իր տարածքում դատապարտված անձանց հանձնելու, որպեսզի վերջիններս շարունակեն կրել իրենց պատիժն ընդունող երկրի տարածքում: Ընդունող կողմը կարող է պահպանել կամ փոփոխել պատիժը` ըստ իր երկրում գործող իրավաբանական և վարչական օրենքների:

«Քանի որ Ադրբեջանն ընդունել է կոնվենցիայի պայամնները, Հունգարիայի արդարադատության նախարարությունն այսօր իրականացրել է Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին: Ըստ կոնվենցիայի, փոխանցումից հետո դատապարտյալի պատժաչափը որոշվում է նրան ընդունող երկրի օրենսդրությամբ»,-ասվում է նախարարության մեկնաբանությունում:

Նախարարության պատասխանում նաև նշվում է, որ ընդունող կողմը պատժի իրականացման հարցում պետք է սահմանափակվի մեղադրանքի իրավական բնույթով:

Ադրբեջանի արդարադատության նախարարությունը հավաստիացրել է հունգարական կողմին, որ Սաֆարովի մեղադրանքը պարունակում է այնպիսի հանցակազմ, որն ըստ Ադրբեջանի ՔՕ-ի, ենթական է ցմահ ազատազրկման:

Ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալները կարող են ներման արժանանալ 25 տարուց ոչ շուտ:

Հունգարիայի արդարադատության նախարարությունն ընդգծել է, որ Բուդապեշտը գործել է համաձայն միջազգային իրավունքի նորմերի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---