Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և Լիդիցեի հուշահամալիրը կհամագործակցեն

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և Լիդիցեի հուշահամալիրը կհամագործակցեն

PanARMENIAN.Net - Օգոստոսի 28-31-ը այցով Չեխիայի մայրաքաղաք էր այցելել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Օգոստոսի 29-ին Պրահայում ՀՀ դեսպանությունում պարոն Դեմոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրը ներկայացնելու նպատակով:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, օգոստոսի 31-ին Պրահայի արվարձան Լիդիցե ավանում Հայկ Դեմոյանը և Լիդիցեի հուշահամալիրի տնօրեն Միլոշ Չերվենցլը ստորագրեցին Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Լիդիցեի հուշահամալիրի միջև համագործակցության հուշագիր: Փաստաթուղթը նախատեսում է ցուցահանդեսների, ցուցանմուշների և հրատարակումների փոխանակում, պատմական և արխիվային նյութերի տրամադրում, փորձագետների փոխանակում:

Ստորագրման արարողությանը նախորդած քննարկումների ընթացքում առաջարկվեցին համագործակցության կոնկրետ ծրագրեր:

Հանդիպմանն ու արարողությանը մասնակցում էին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, դեսպանության և հուշահամալիրի աշխատակիցներ, հայ համայնքի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, Չեխիայում անցկացվող ՙՙԻնը դարպաս՚՚ փառատոնի շրջանակներում Հայոց Ցեղասպանությանը և Մուսալեռան հերոսամարտին նվիրված գիտական կոնֆերանսի կազմակերպիչ, «Չարիքի հնեաբանություն՚՚» կենտրոնի ղեկավար Շիմոն Կրբեցը:

Հանդիպման մասնակիցները ծաղիկներ դրեցին Լիդիցեում նահատակված 82 երեխաների հուշակոթողին և դիտեցին հուշահամալիրի պատկերասրահի և թանգարանի ցուցադրությունները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---