Հունգարիան իրեն թուրքական երկիր է համարում, կարծում է եվրոպացի փորձագետը

Հունգարիան իրեն թուրքական երկիր է համարում, կարծում է եվրոպացի փորձագետը

PanARMENIAN.Net - Հայ սպա Գուրգեն Մարգարյանին գազանաբար սպանած Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին հանձնելն ունի ոչ այնքան երկարաժամկետ միջազգային, որքան PR հետևանքներ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտարարել է Քաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի տնօրեն Մատեուշ Պիսկորսկին: Նրա խոսքով, Հունգարիայի համար, որը չէր սպասում դեպքերի նման զարգացում, ամենից առաջ հերթական հարված է երկրի հեղինակությանը, առավել ևս, որ Բուդապեշտի պատասխաններն այդքան վստահ չեն հնչում, իսկ հայկական կողմն ունի բավական հզոր աջակցություն, այդ թվում նաև ԱՄՆ պետդեպարտամենտը:

«Ռամիլ Սաֆարովի գործը, ով նախկինում անհայտ մարդասպան էր, սկսել են քննարկել եվրոպական ԶԼՄ-ները: Ադրբեջանի համար PR հետևանքներն ակնհայտ են, բայց հաշվի առնելով Բաքվի մոտեցումը, դա հատկապես չի հուզում ադրբեջանական ղեկավարությանը: Իլհամ Ալիևի որոշումն ամենից առաջ ապացուցում է, որ ժամանակակից Ադրբեջանն իր ազգային ինքնությունը կառուցում է արժեքների վրա, որոնք անընդունելի են եվրոպական քաղաքակրթության համար: Պետք է նշել, որ Հունգարիան նույնպես խնդիրներ ունի ժամանակակից ինքնությունը որոշելու հետ կապված. շատ հունգարացի քաղաքական գործիչներ խոսում են իրենց սեփական հունգարական թուրքական ժառանգության մասին, Բուդապեշտում անցկացվում է կուրուլթայ`թուրք ժողովուրդների համագումար: Այս պարագայում բարդ է գնահատել, թե ինչպիսի դեր է խաղացել Ադրբեջանի հետ ընդհանուր «մշակույթի» և ընդհանուր արմատների զգացությունը»,- ասել է Պիսկորսկին:

Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---