Ռիչարդ Կիրակոսյան. Հայաստանը կարող է վերանայել իր հարաբերությունները ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ![]() 3 սեպտեմբերի 2012 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը , Սաֆարովի արտահանձնման հետ կապված, կարող է վերանայել իր հարաբերությունները ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:«Վերջիւն իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանը պետք է հույսը միայն իր վրա դնի: Միջազգային հանրության համար այս դեպքը շատ լուրջ է, և կարևոր է , թե ինչ արձագանք կլինի: Եթե միջազգային հանրությունը կոշտ դիրքորոշում չհայտնի Ադրբեջանի դեմ, Հայստանը կարող է վերանայել իր հարաբերությունները մի շարք միջազգային կառույցների հետ:» Հայաստանի հետագա քայլերից Կիրակոսյանն առանձնացրեց նաև Ադրբեջանի հետ բանակցային գործընթացից դուրս գալը, նա չբացառեց նաև պատերազմի վերսկսուման հավանականությունը: Ըստ նրա՝ միջազգային հանրությունը պետք է նաև ամեն ինչ անի ցույց տալու, որ Ադրբեջանը պետք է հատուցի նման պրովոկացաների համար : Անդրադառնալով արդեն հնչած արձագանքներն, քաղաքագետը առանձնացրեց հատկապես ԱՄՆ-ի դիրքորոշումը այս հարցի շուրջ. «ԱՄՆ-ի արձագանքը բավականին լուրջ էր: Այն ավելի ազդեցիկ հնչեց Ռուսաստանի լռության ֆոնին: Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի լռությանը, ապա որևէ մեկը միանշանակ ոչինչ ասել չի կարող : Ոչ մեկ չի կարող բացատրել Ռուսաստանի լռությունը , պաշտոնական Մոսկվան ինքը պետք է բացատրի դա: Հայաստանը ռուսաստանի ռազմավարական գործընկերն է և պետք է իմանա բացատրությունը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |