ՌԴ ԱԳՆ-ում քննարկել են Սաֆարովի ներման հետևանքները տարածաշրջանի անվտանգության համար

ՌԴ ԱԳՆ-ում քննարկել են Սաֆարովի ներման հետևանքները տարածաշրջանի անվտանգության համար

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ին ՌԴ ԱԳ առաջին փոխնախարար Անդրեյ Դենիսովը հանդիպել է Մոսկվայում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի հետ: Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, հանդիպումը տեղի է ունեցել հայ դիվանագետի խնդրանքով:

«Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը, որը ստեղծվել է ադրբեջանցի և հունգարական իշխանությունների գործողությունների արդյունքում, լուրջ մտահոգություն է հայտնվել հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ՝ տարածաշրջանում կայունության ու անվտանգության զարգացման համար»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Օրերս Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրան ներում և մայորի կոչում, բնակարան և 8 տարվա աշխատավարձ է շնորհվել երկրի նախագահի կողմից: Ի պատասխան դրան, Հայաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Մինչդեռ հունգարական կողմը հայտարարում է, որ Ադրբեջանն ավելի վաղ երաշխավորել է, որ Սաֆարովի ցմահ ազատազրկման վերաբերյալ դատավճիռը կարող է փոփոխվել դատարանի միջոցով` դատավճիռը 25 տարի կրելուց հետո միայն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---