ՀԱՊԿ. Հայաստանում ռազմական նշանակության գործարան կբացվի

ՀԱՊԿ. Հայաստանում ռազմական նշանակության գործարան կբացվի

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ մասնակիցները պայմանավորվում են իրենց տարածքներում գործարաններ ու պաշտպանական նշանակության օբյեկտներ բացելու վերաբերյալ: Ռազմական գործարաններ կբացվեն ինչպես Ռուսաստանի տարածքում, այնպես էլ ԱՊՀ երկրներում, որոնք ՀԱՊԿ անդամ են՝ Հայաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում ու Տաջիկստանում: Այժմ ռուսական կողմը մշակում է նախագծի համար անհրաժեշտ ընդհանուր փաստաթղթերի պատրաստման հարցը:

Ինչպես հայտնում է «Իզվեստիան», արդյունաբերական առևտրի նախարարության վրա հղումով, գերատեսչությունը օրենսդրական բազա է պատրաստում այդ ոլորտում համագործակցության համար:

«Առանձին հարց է ռազմական տեխնիկայի արտադրության գործարանների ստեղծումը ՀԱՊԿ շրջանակներում: Մենք ռազմատնտեսական համագործակցության երկարաժամկետ ծրագրեր ենք մշակում այդ ոլորտում»,-ասել է ոլորտում աշխատող պաշտոնյան:

ՀԱՊԿ մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հաստատել է, որ մասնակից երկրները քննարկում են համատեղ ռազմական արտադրություն ստեղծելու մտադրությունը:

Արտադրական միավորումները Ռուսաստանը չպետք է տեղակայի միայն իր տարածքում: «Մենք հասկանում ենք, որ մեր գործընկերները ենթադրում են ներդրումներ անել, հուսալով, որ հանասելիություն կստանան որոշո տեխնոլոգիաներին: Վերջնական արտադրանքը կարող է արտադրվել Ռուսաստանի սահմաններից դուրս»,-ասել է Վլադիմիր Գուտենևը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---