Հայաստանը կարող է պտուղ-բանջարեղեն, խմելու ջուր, ոչխարներ և բուրդ առաքել Իրաք

Հայաստանը կարող է պտուղ-բանջարեղեն, խմելու ջուր, ոչխարներ և բուրդ առաքել Իրաք

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է քառօրյա պաշտոնական այցով Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաույեսի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության կազմում ընդգրկված Իրաքի գյուղատնտեսության նախարար Իզ ադ – Դին Աբդ Ալլահ Հուսայինին, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ, ուստի կողմերն անդրադարձան երկու երկրների ժողովուրդների միջև հաստատված փոխադարձ հարգանքին ու բարեկամությանը: Նախարարները նշեցին գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցությունը սերտացնելու և խորացնելու անհրաժեշտությունը: Մասնավորապես, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ բնագավառն ունի երկկողմ համագործակցության ընդլայման մեծ ներուժ և անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել առկա հնարավորությունները և անցնել կոնկրետ, գործնական քայլերի:

Հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարաը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է առաջարկել Հայաստանից Իրաք արտահանել թարմ պտուղ-բաջարեղեն, կատոֆիլ, հանքային և խմելու ջրեր, բնական հյութեր և բանջարեղենային պահածոներ: Իրաքյան կողմի ցանկության դեպքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կարող է նաև առաջարկել կենդանի ոչխարների, բրդի, ձկնեղենի արտահանում:

Իրաքի նախարար ադ Հուսայինը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար և նշեց, որ իրենք ևս պատրաստակամ են համագործակցություն ծավալել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ, որը հնարավորություն կտա բացահայտելու նոր շուկաներ և, որ ամենից կարևորն է, հեռավորության տեսակետից երկրներն ունեն , բավականին շահեկան դիրք: ՀՀ գյուղատնտեսության նախարարի խնդրանքով նախարար ադ Հուսայինը ներկայացրեց Իրաքի ներկայիս գյուղատնտեսության վիճակը և փաստեց, որ երկարատև պատերազմներից հետո իրենց տնտեսությունը, մասնավորապես գյուղատնտեսությունը, բավականին թուլացել է և այն վերականգնելու համար պահանջվում են մեծ ջանքեր: Նշեց նաև, որ Իրաքը գյուղատնտեսության համար ունի լավ պայմաններ և , անհրաժեշտ է համախմբելով ողջ ուժերը, վերականգնել տնտեսության համար այդ կարևոր ճյուղը:

,- նշեց ադ Հուսայինը: Իրաքի նախարարը տեղեկացրեց, որ երկրի կառավորությունը որդեգրած քաղաքականությունը նպատակ ունի ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ և հնարավոր համարեց այս ուղղությամբ համագործակցել և ուսումնասիրել Հայաստանի փորձը: Նախարար Սերգո Կարապետյանը համակարծիք լինելով իր գործընկերոջ հետ գյուղատնտեսության արդիականացման հարցում` պատրաստակամություն հայտնեց օժանդակություն ցուցաբերել իրաքյան կողմին փորձի փոխնակամ, մասնագետների վերապատրաստման, ուսուցման հարցերում:

Նախարար Ս. Կարապետյանն առաջարկեց նաև քննարկել երկու երկրների միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության համաձայանագիր ստորագրելու նպատակահարմարության հարցը, ինչը կնպաստի համագործակցությունն իրավական հիմքերի վրա դնելուն և արդյունավետ դարձնելուն: Նախարարը նշեց, որ իրաքյան կողմի սկզբունքային համաձայնության դեպքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կմշակի նշված համաձայնագրի նախագիծ` հետագայում երկկողմ շահագրգիռ քննարկումների ներկայացնելու նպատակով:

Իրաքի գյուղատնտեսության նախարարն ընդունեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջարկը` համատեղ համաձայնագրի պատրաստման և ստորագրման հարցում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---