Լևոն Զուրաբյան. Այսօր բոլորիս առաջնային գործը պետք է լինի սթափ գնահատել ստեղծված իրավիճակը 5 սեպտեմբերի 2012 - 21:06 AMT PanARMENIAN.Net - Այսօր Խորհրդարանում տեղի ունեցած նիստի ժամանակ ՀԱԿ պատգամավորական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանդես է եկել Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ համապատասխան հայտարարությամբ: Հայտարարությունում ՀԱԿ-ը քննադատել է Ադրբեջանի գործողությունները: Զուրաբյանի հայտարարությունում, մասնավորապես նշվում է. «Այս քայլով Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտեց միջազգային իրավունքի նորմերը, ստանձնեց Ռամիլ Սաֆարովի կոմից կատարված հանցագործության ամբողջ բարոյական պատասխանատվությունը, միջազգային հանրությանը ցույց տվեց, որ պատրաստ է խրախուսել և փառաբանել ազգայնականության ու ցեղապաշտության հիմքի վրա մարդասպանությունը, վտանգելով տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված բանակցությունները»: Զուրաբյանը քննադատել է նաև հունագարական իշխանություններին: «Ակնհայտ է, որ Հունգարիայի իշխանությունները կարող էին հեշտությամբ հաշվարկել Ադրբեջանի գործողությունները էքստրադիցիայից հետո, սակայն ինչ-ինչ պատճառներով, որոնց մասին այս պահին կարող ենք միայն ենթադրություններ անել, գերադասել են Ադրբեջանի դիմումի վերաբերյալ ցուցաբերել զուտ ֆորմալ մոտեցում և բավարարվել Ադրբեջանի` Սաֆարովին բանտում պահելու ակնհայտորեն հեղհեղուկ երաշխիքներով»,-ասվում է Զուրաբյանի հայտարարությունում: Զուրաբյանը նշել է, որ Հայ Ազգային Կոնգրեսը, ունենալով կոշտ հակասություններ իշխող քաղաքական ուժի հետ, որոշում է կայացրել ստեղծված իրավիճակում Հայաստանի քաղաքական ուժերի միասնական ճակատով հանդես գալ: Ըստ Զուրաբյանի, Հայաստանի իշխանությունները նույնպես պատասխանատվություն են կրում կատարվածի համար, քանի որ ժամանակին համարժեք կանխարգելիչ քայլեր չեն կատարել, ոչ հետախուզության, ոչ էլ դիվանագիտության ասպարեզներում: «Այսօր բոլորիս առաջնային գործը պետք է լինի սթափ գնահատել ստեղծված իրավիճակը: Այն պայթյունավտանգ է, հղի բազմաթիվ սպառնալիքներով մեր ազգային անվտանգության համար` ներառյալ հնարավոր պատերազմական էսկալացիան»,-նշել է նա: ՀԱԿ-ի անունից նա կոչ է արել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, զերծ մնալ էմոցիոնալ, քաղաքականապես չհաշվարկված քայլերից: «Հայաստանը պետք է կտրուկ և կոշտ քայլեր ձեռնարկի, բայց զերծ մնա որևէ քայլից, որը կվնասի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների անվտանգությանը ևմիջազգային վարկին: Ադրջբեջանը քայլ է կատարել, որն ամբողջ աշխարհին ցույց տվեց ռազմաշունչ հակահայկական հիսթերիան խորացնելու, Ղարաբաղյան հակամարտությունը սրելու և բանակցային գործընթացը վտանգելու իր մտադրությունը: Դա ամենևին չի նշանակում, որ Հայաստանը պետք է նույնքան ապակառուցողական քայլերով պատասխանի, ինչը կլինի հենց Ադրբեջանի ուզածը»,-ընդգծել է Զուրաբյանը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–ն և Ֆրանսիան կընդլայնեն գործակցությունը քաղավիացիայի ոլորտում․ Համաձայնագիր կա Կներգրավվեն համապատասխան մասնագետներ, մասնագիտական գիտելիքների և լավագույն փորձի փոխանակում կիրականացվի ՌԴ ԱԳ փոխնախարար․ Կարևոր է, որ Ալմաթիի շփումները եռակողմ պայմանավորվածությունների հունով են գնում «Սատարում ենք Աստանայի ջանքերին այդ ուղղությամբ»,–ասել է նա Ոստիկանություն․ Օպերային հարակից փողոցները փակ են լինելու Օպերայում անցկացվելու է EBRD–ի միջազգային ֆորումը Էրդողանը հրատապ հանդիպում է անցկացրել՝ նրան հայտնել են ռազմական հեղաշրջման փորձի հավանականության մասին Հանդիպման ընթացքում քննարկվել են այդ ուղղությամբ կանխարգելիչ քայլեր իրականացնելու վերաբերյալ հարցեր |