ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԿԽՄԿ-ԻՆ «ՀՐԱՏԱՊ ՄԻՋՈՑՆԵՐ» ՁԵՌՆԱՐԿԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՍԱՀՄԱՆԸ ԽԱԽՏԱԾ ԳԵՐԻ ՎԵՐՑՎԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԱԶԱՏՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովան նամակ է հղել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ղեկավար Մերի Վենցին, որում երաշտագիտություն է հայտնել «երեք ադրբեջանցի զինվորներին հայկական գերությունից ազատելու ուղղությամբ» ջանքերի համար: Էլմիրա Սուլեյմանովան խնդրել է ԿԽՄԿ-ին «հրատապ միջոցներ» ձեռնարկել ռազմագերիներին ազատելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հինգերորդ պաշտպանական տարածքի զինվորականները փետրվարի 15-ին գերի են վերցրել երեք ադրբեջանցի սահմանազանց զինվորի: Հանգամանքների պարզաբանումից հետո, ամենայն հավանականությամբ, ադրբեջանցի ռազմագերիները կփոխանակվեն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---